Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական է տվել
![]() 408 Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 10:55 ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները: Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ստիպեցին հետաձգել որոշումս: Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ՝ ի նպաստ մեր երկրի ապագայի: Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, ում հետ աշխատելու բախտ է վիճակվել: Շնորհակալ եմ պետական նախարարի աշխատակազմի և ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար: Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում: Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջև։ Աստված պահապան մեր ժողովրդին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
