«Քոչարյանի պաստառներին գրված է՝ «խաղաղ սահմաններ». ինչո՞վ են էդ հարաբերական խաղաղությունն ապահովել». Փաշինյան
![]() 345 Կիրակի, 30 մայիսի, 2021 թ., 14:15 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն գյուղում հայտարարեց, թե կկառուցվի մանկապարտեզ, բայց պայմանով, որ գործարկումից հետո ամբողջ ծախսն իր վրա կվերցնի համայնքը: «Ռոբերտ Քոչարյանի պաստառներին գրված է՝ «խաղաղ սահմաններ»: Իրենք ինչո՞վ են էդ հարաբերական խաղաղությունն ապահովել: 1998 թվականից մինչև 2008 թվականը Ադրբեջանին ինչ պետք է եղել ստանալ բանակցային սեղանի շուրջ, Ռոբերտ Քոչարյանը նրանց տվել է: Առաջինը՝ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելը: Դա եղել է Ադրբեջանի երազանքն ու գերագույն նպատակը: Երկրորդը՝ տարածքների փոխանակման կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանն ստեղծել է այնպիսի բանակցային բովանդակություն, որը եղել է Ադրբեջանի երկրորդ երազանքը: Ըստ դրա, Շուշին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից անջատվում ու ինչպես այն ժամանակ ԱԳ նախարարն էր ասում՝ բերվում է օկուպացված տարածքների շարք: Երրորդը՝ Մեղրիի փոխանակման ծրագիրը. դա Ռոբերտ Քոչարյանն իր կոտրած ձեռքով տարել է Անվտանգության խորհրդի նիստի քննարկման: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով Մեղրին փրկել են: Ամբողջությամբ նենգափոխվել է Ղարաբաղի հարցի բովանդակությունը: Ձևավորվել են մադրիդյան դավադիր սկզբունքները, որոնք էլ բերել-հանգեցրել են պատերազմի: Ձևավորվել է բանակցային այնպիսի բովանդակություն, որ պետք է շրջանները փոխանցվեին Ադրբեջանին, ու մենք պայքարել ենք դրա դեմ: Էն, որ իրենք բանակցային գործընթացով փորձել են հանձնել, դավաճանություն չեն համարում, իսկ մեր պայքարը դրա դեմ՝ համարում են»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
