Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար մեղադրանք է առաջադրվել հանրային հաստատության ադմինիստրատորին
![]() 281 Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 11:35 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակչուհին, «Բաղնիք» կոչվող հաստատությունում որպես ադմինիստրատոր աշխատելու ընթացքում, ուղղակի դիտավորությամբ, նշված հանրային հաստատությունն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա, պոռնկությամբ զբաղվող կանանց հետ նախնական պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր անգամ գույքային օգուտ ստանալու դիմաց, 2020թ. հոկտեմբեր ամսին, ուղղակի դիտավորությամբ, նշված հանրային հաստատությունում նրանց համար միջնորդել և ապահովել է հաճախորդներ, ինչի դիմաց վերջիններս ստացված գումարից ամեն անգամ վճարել են միջնորդ-ադմինիստրատորին: Պարզվել է նաև, որ հաստատության աշխատակցուհին օգուտ է ստացել ոչ միայն պոռնկությամբ զբաղվող համաքաղաքացի կանանց գործողություններից, այլև՝ սենյակների համար վճարվող վարձավճարներից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ադմինիստրատորին մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
