«Անկեղծորեն խղճում եմ այդ աղջկան». Թեհմինա Վարդանյան
![]() 380 Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 16:30 Երևանի ավագանու անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա ահասարսուռ լուսանկարների հայտնվելուց հետո (խոսքս Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում արված լուսանկարների մասին է), երբ գործող խեղկատակների ու Ադրբեջանի դե ֆակտո հարճերի իշխանության ողջ խեղված հոգեբանությունն ու մարդկային ճիվաղությունը ևս մեկ անգամ պարզ դարձավ բոլորիս, այսօր Առողջապահության նախարարը խոստովանական հրապարակում է արել՝ ներողություն խնդրելով, իբրև դա իր բացթողումն է եղել: Անկեղծորեն խղճում եմ այդ աղջկան, որովհետև հասկանում եմ, որ դա իր հետ ամենևին առնչություն չունի, նույնիսկ այդ նախարարությունն իր հետ որևէ աղերս չունի: Չնայած՝ որևէ մեկիդ չեմ խղճում ու յուրաքանչյուրդ պատասխան եք տալու: Ոչ վաղ անցյալում ասում էիք՝ խոսք չի կարող լինել թաքցրած ու նոր դիերի կամ մասունքների մասին: Փոքր քաղաքում ենք ապրում: Ամիսներ շարունակ խոսվում է այն սարսափելի ու ցավալի իրականության մասին, որը տեսանք երեկ լուսանկարներով: Այո՛, մենք բոլորս բազմիցս լսել ենք, որ «Սպայկա» ընկերության բեռնատար-սառնարանները մինչ այսօր դիերով լի կանգնած են: Երևի հենց այդ առիթով օրեր առաջ հայտնի ռեստորաններից մեկում այդ ընկերության հայտնի սեփականատերն ու մի քանի գործող պաշտոնյա ճաշի ընթացքում մտածում էին՝ քիչ-քիչ տեղավորել դիահերձարաններում: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ են զգում ծնողները, ի՞նչ հոգեվիճակում են... Անիծվե՛ք դուք, նզովյալնե՛ր: Հազար անգամ անիծվե՛ք: Ձեզ հողն էլ իր մեջ չի առնելու ա՛յ փաբերից դուրս եկած անհայրենիք թշվառներ: Արդյո՞ք ատելության քարոզ է սա: Ո՛չ, այն է ինչին դուք արժանի եք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
