«Դուք ոչինչ չունե՞ք ասելու». Տիգրան Աբրահամյան
![]() 397 Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 10:20 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս Պաշտպանության նախարարի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։ Նույնը վերաբերվում է պատերազմի օրերին այդ պաշտոններն զբաղեցնող Օնիկ Գասպարյանին ու Դավիթ Տոնոյանին։ Ինձ պետք չէ լսել այս գերատեսչությունների մի քանի էջանոց պաշտոնական հաղորդագրությունները, թե՝ գիտե՞ք, դրա պատասխանատուն, օրինակ՝ Առողջապահության նախարարությունն է կամ այս կամ այն բժշկական կենտրոնը։ Այս մարդիկ՝ ժամկետային, պայմանագրային, սպա, պահեստազորային, թե կամավորական, ճակատում են եղել կամ այնտեղ մեկնել ձեր հրամաններում, դուք եք այդ մարդկանց պատասխանատուն, թե՛ խաղաղ պայմաններում, և թե՛ պատերազմում։ Փաշինյանի ու իր նեղ խմբակի մասին ամեն ինչ ասվել է՝ նրանց մասով ամեն ինչ պարզ է, բայց մեկ է՝ ես որևէ ձևով չեմ կարողանում հասկանալ պաշտպանական գերատեսչության, նրա առանձին դեմքերի լռությունը։ Էտ ինչքա՞ն թանկ է ձեր համար պաշտոնը, որ ձեր լռությամբ անարգում եք բանակը։ Դավի՛թ Տոնոյան, Օնի՛կ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք։ Թե՞ ձեր համար մեկ է այս ամենը, ասեմ իմանաք՝ այդպես է ստացվում։ Հենց միայն ձեր լռությունն ամեն ինչ ասում է ձեր, ձեր ապրածի և չապրածի մասին, ձեր խղճի ու արժանապատվության մասին»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
