«Սա բխում է և՛ զորքերի կարգապահության ապահովման, և՛ մարտունակության բարձրացման հրամայականից». Տիգրան Աբրահամյան
![]() 427 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 09:55 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմին մասնակից կանոնավոր զորքերի զինծառայողների, պահեստազորայինների, կամավորականների հետ աշխատանքի մեծ ճակատ ունենք։ Հետպատերազմյան փուլում որոշակի աշխատանք տարվել է, սակայն դրանք դեռևս խիստ հեռու են բավարար լինելուց։ Առողջապահական, բարոյահոգեբանական խնդիրներից մինչև հետագայում պետության՝ նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունների սահմանում կամ եղած երաշխիքների ընդլայնում։ Կարծում եմ՝ հատուկ հանձնաժողովների միջոցով պետք է ծավալուն աշխատանք տանել պատերազմի ակտիվ մասնակից և այսօր էլ ծառայության մեջ գտնվող զինծառայողների՝ հետագա ծառայությունը ճիշտ տեղում և պայմաններում կազմակերպելու, խիստ անհրաժեշտության դեպքում՝ վաղաժամ զորացրում ապահովելու համար։ Սա բխում է և՛ զորքերի կարգապահության ապահովման, և՛ մարտունակության բարձրացման հրամայականից։ Կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը հետագա տարիներին, որովհետև, ցավոք, մեծ թվով խնդիրներ, դեռ երկար տարիներ զգացնել են տալու և պետությունն այս առումով հսկայական աշխատանք ունի անելու»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
