«Դողդողացող ձայներով և կիսաուշագնաց ելույթներով պատգամավորներն ինչո՞ւ հիմա այստեղ չեն»․ Ալեն Սիմոնյան
![]() 340 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 16:35 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին, ցանկություն հայտնեց իր խոսքերով, ևս մեկ անգամ լսել Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածի շուրջ նախարարի պաշտոնակատարի արձագանքը։ «Այսօր՝ առավոտյան, բազմաթիվ պատգամավորներ այդ հարցը բարձրացրել են, հիմա դահլիճում չեն։ Ճիշտն ասած՝ մի քիչ զարմանում եմ և տարակուսում, թե առավոտյան այդ, դողդողացող ձայներով և կիսաուշագնաց ելույթների ֆոնին, ինչո՞ւ իրենք հիմա այստեղ չեն և եթե այդ հարցն իրենց այդքան հետաքրքրում էր, ինչո՞ւ չեն բարձրացնում առողջապահության նախարարի մոտ»,- ասաց Սիմոնյանը։ Տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
