«Ես ասում եմ՝ խնդրում եմ, մի՛ նկարահանեք, նա շարունակում է հեռախոսը պահել իմ դեմքին». Հայկ Սարգսյան
![]() 341 Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 12:20 «Երեկ՝ 19:00-ի սահմաններում, երբ ես քաղաքում էի իմ ընկերների հետ ոչ աշխատանքային ժամին, նկատում եմ, որ ինչ-որ կին ինձ հեռվից նկարում է և իմ ընկերներին: Մոտենում է ինձ նկարելով և սկսում պտտվելով նկարել ինձ ու իմ շրջապատի մարդկանց, որը, բնականաբար, հաճելի չէր ո՛չ ինձ, ո՛չ իմ ընկերներին»,- ԱԺ-ում պարզաբանում տալով երեկ՝ լրագրողի հեռախոսը «թռցնելու» միջադեպին, ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Շարունակելով ներկայացնել տեղի ունեցածը՝ պատգամավորն ասաց. «Մոտենում և ասում է՝ «Բարև Ձեզ, ես «Հրապարակ» օրաթերթից եմ, իսկ ես ասում եմ՝ «Խնդրում եմ մի նկարահանեք, ես գործի տեղը չեմ, և իմ սահմանադրական իրավունքն է ազատ շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել: Նա շարունակում է հարցեր ուղղել և հեռախոսը պահել իմ դեմքին, ինչի արդյունքում ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
