Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

««Շիշ բռնողը» թռցրել է լրագրողի հեռախոսը»․ Նաիրա Զոհրաբյան

««Շիշ բռնողը» թռցրել է լրագրողի հեռախոսը»․ Նաիրա Զոհրաբյան
374
Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 20:45

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատգամավորը թռցրել է լրագրողի հեռախոսը

ՔՊ-ի ունիկալ հատվածի տեսականի Շիշ բռնողը քիչ առաջ պարզապես առևանգել է «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու «թռել»։
Լրագրողը ընդամենը հարց էր տալիս Մուրատովի մոսկովյան այցի հետ կապված։
Ես, իհարկե, վստահ եմ, որ ոստիկանությունը չի անելու ոչինչ, որովհետև Շիշ բռնողն ունի անձեռնմխելիության «դաբլ» ստատուս, բայց ինձ շարունակում է զարմացնել լրագրողների իրավունքների պաշտպանության և ընդհանրապես՝ իրավապաշտպան կլուբների տոտալ լռությունը, ովքեր անգամ այն դեպքում, երբ Մոսկվայում ծռվում է, օրինակ, Նավալնու պրիչոսկան, մինչև Նավալնու վարսավիրի հասնելը, հայտարարությունախեղդ են անում ազգի տառաճանաչ սեգմենտին»։