«Խոսվում է այն մասին, որ թուրքերն Ադրբեջանում կարող են «Բայրաքթար»-ի արտադրություն հիմնել». Հակոբ Բադալյան
![]() 331 Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 21:50 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խոսվում է այն մասին, որ թուրքերն Ադրբեջանում կարող են «Բայրաքթար»-ի արտադրություն հիմնել: Այդ ծրագրի առանցքային «թիրախն» անշուշտ Կենտրոնական Ասիան է, որտեղ տեսանելի ապագայում թուրքերը թերևս կսկսեն իրենց ավելի ու ավելի ուժեղ ներկայությունը պարտադրել Ռուսաստանին: Եվ ոչ միայն: Իհարկե, նաև Չինաստանին: Անկարան անկասկած դիտարկելու է ամերիկա-չինական դիմակայության վրա «ռազմաքաղաքական կարողություն» դիզելու հնարավորությունը, լավ զգալով, որ ԱՄՆ չի խանգարելու ընթացքը դեպի կենտրոնասիական ռեգիոն, Չինաստանն էլ փորձելու է պայմանավորվել շահավետ պայմաններով: Արանքում դարձյալ սեղմվելու են ռուսական տիրույթներն ու այնտեղ գտնվողները, որովհետև Չինաստանը կպայմանավորվի թուրքերի հետ, իսկ ռուսներին կթելադրի պայմաններ: Էդ իմաստով, արտահայտությունը, թե մենք ունենք հինգ տարի ժամանակ՝ հղում անելով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետին, կարծում եմ՝ համարժեք չէ: Մենք ժամանակ չունենք, որովհետև այդ հինգ տարվա առումով ամեն ինչ կարգին է միայն թղթերով, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր: Իսկ իրականում, մենք ժամանակ չունենք: Կբացի՞ Հայաստանի համար շատ թե քիչ կանխատեսելի ժամանակային տարածություն Բայդեն-Պուտին հանդիպումը: Սա հարց է, էական հարց, որի պատասխան այսօր ունենալ չենք կարող: Բայց այն, որ հունիսի 16-ին էլ Էրդողանը որոշել է Ալիևի հետ այցելել Շուշի՝ հենց Բայդեն-Պուտին հանդիպման օրը, խոսում է այն մասին, որ Էրդողանն էլ այդ հանդիպումից ունի մտահոգություն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
