Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Գիշերը` Բակո Սահակիչի բակում». Վանեցյանը լուսանկար է հրապարակել

«Գիշերը` Բակո Սահակիչի բակում». Վանեցյանը լուսանկար է հրապարակել
1887
Շաբաթ, 05 հունիսի, 2021 թ., 09:30

«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները՝ վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր:
Այստեղ՝ Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են՝ Մայր Հայաստան:
Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց՝ մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը: Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր:
Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին՝ մորը:
Գիշերը՝ Բակո Սահակիչի բակում...»: