Ինչո՞ւ են ընտանիքի անդամները տարբեր ցուցակներում. «Փաստ»
![]() 446 Շաբաթ, 05 հունիսի, 2021 թ., 09:50 Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի ցաքուցրիվության: Ըստ տեղեկությունների, մի շարք համայնքների ընտրացուցակներում որոշակի խառնաշփոթ կա։ Օրինակ՝ մեկ ընտանիքի անդամները ցուցակներում ներառված են ոչ ըստ հերթականության. ասենք՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ֆիքսված լինի մի քանի շենք, տուն կամ փողոց հետո միայն։ Իրականում առաջին հայացքից դժվար է ասել, թե ինչո՞վ է պայմանավորված նման խառնաշփոթը, արդյո՞ք որևէ միտում կա սրա տակ, թե՞ զուտ տեխնիկական խնդիր է, սակայն այս փաստը քաղաքացիների մեջ որոշակի անհանգստություն է առաջացրել, և նրանք փորձում են հասկանալ տեղի ունեցածի տրամաբանությունը։ Ի դեպ, չի բացառվում, որ գործ ունենք հասցեների անհստակության հետ: Օրինակ՝ նաև մայրաքաղաք Երևանում եղել են ու կան հասցեներ, որոնց համարների հետ կապված շիլաշփոթ կա: Արդյունքում ընտանիքի մի քանի անդամի առումով նույն հասցեն գրված է, ասենք, Թբիլիսյան 2, մի քանիսի դեպքում՝ Թբիլիսյան 2Ա, ինչի հետևանքով ընտրացուցակներում տարբեր տեղերում են նրանք: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
