«Երդվում եմ, եթե ես լինեի գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի». Սերժ Սարգսյան
![]() 389 Կիրակի, 06 հունիսի, 2021 թ., 23:25 «Երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»,- Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ինքը եթե ունենար արժանապատվություն, ինքը պետք է ինքնասպան լիներ։ Ես երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ է պետք էդպիսի կյանքը։ 5 հազար հոգու մահ խղճիդ, քովիդի 5 հազարը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին ուղղակի քեզ ծաղրում է, 10 կոպեկանոց է սարքում, ասում է՝ արա դու ով ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ... Ու գիտեք՝ ազգանուններ է ասում»,- նշել է Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է իրենց թիմի սխալներին. «Իշխանության եղած ժամանակ քիչ ենք շփվել ու խոսել մարդկանց հետ, և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, քանի որ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ: Սակայն, մենք չենք ստել, մարդկանց մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը՝ ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է: Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
