«Կրեմլի կողմից դրված է ՌԴ-ի և Բելառուսի հետ միասնական դաշնային պետության կազմ ՀՀ-ի մտնելու հարցը». Հ. Խուրշուդյան
![]() 350 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 22:35 «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշել է, որ ընտրություններին մասնակցող ուժեր կան, որոնք ֆինանսավորում են տարատեսակ ռուսամետ ու հակապետական ուժերի կողմից։ Խուրշուդյանի խոսքով՝ Արարատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» Հայաստանում ընտրությունների արդյունքները, ակնարկ էր՝ ուղղված հենց Ռուսաստանին: «Ես հասկանում եմ, որ Հայաստանի ղեկավարը կաշկանդված է ավելի բաց խոսել և սահմանափակվում է ակնարկներով։ Բայց պետք է արձանագրենք, որ եթե Ռուսաստանին հաջողվի հասնել իր նպատակին, և Հայաստանում կա՛մ իր մարիոնետին իշխանության բերել, կա՛մ էլ ստվեր գցել ընտրությունների վրա՝ գեներացնելով հետընտրական խժդժություններ, ապա Հայաստանը կարող է ոչ միայն կորցնել նոր տարածքներ, այդ թվում՝ Մեղրին, Քոչարյանի ու Պուտինի գծած պլանով միջանցք տրամադրելով Ադրբեջանին, այլև ընդհանրապես դադարի գոյություն ունենալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես սուբյեկտ, անկախ պետություն, քանի որ Կրեմլի կողմից դրված է սեպտեմբերին Ռուսաստանի և Բելառուսի հետ միասնական դաշնային պետության կազմ Հայաստանի մտնելու հարցը»,- ասել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
