«Եթե ոստիկանությունը կանխի Քոչարյանի թիմի հանցագործությունները, 5 տոկոսանոց շեմը չեն հաղթահարի». Նարեկ Սարգսյան
![]() 311 Երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ., 02:05 ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարցում էլ համաձայն չեմ առաջին նախագահի հետ. այն, որ Քոչարյանը շատ համակիրներ ունի: Քոչարյանը ունի փող և մամուլ, իսկ «Ֆեյսբուք»-ում՝ ֆեյքերի բանակ՝ հազարավոր ֆեյք հաշիվներով: Ինչպես իշխանության տարիներին ընտրություններ էր կեղծում, հիմա էլ «Համակիրների բանակ» է կեղծում, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի մարդկանց վրա: Քոչարյանի «Բազմահազար համակիրները» փուչիկ են: Անձամբ եմ բացահայտել Քոչարյանի «Համակիր» հարյուրավոր ֆեյք հաշիվներ, որոնք գրում են նույն ոճով և բոլոր տվյալները կեղծ են: Գիշեր-ցերեկ «Քոչարյանի համակիր» են խաղում: Դրան գումարեք Մայիսի 9-ի հանրահավաքում հիմնարկներից բերած մարդկանց: Իրական ժողովրդական աջակցություն ունեցող ուժը կեղծ հաշիվների բանակ չի պահում: Սա է իրականությունը: Քոչարյանը երբեք արդար ընտրություններում իրական քաղաքական քարոզչությամբ չի հաղթել: Քոչարյանը «Հաղթել» է միայն լցոնումներով, ընտրակաշառքով, ահաբեկումներով և թվեր նկարելով: Հիմա էլ զբաղված է նույն բանով: Ուստի, եթե ոստիկանությունը կարողանա կանխել Քոչարյանի թիմի հանցագործությունները, իրենք նույնիսկ 5 տոկոսանոց շեմը չեն հաղթահարի: Արդար, ազնիվ պայքարում Ռոբերտ Քոչարյանը աջակիցներ չունի: Իսկ սրիկաները որևէ հասարակության մեջ նույնիսկ 0,5 տոկոս չեն կազմում, էլ ուր մնաց 5 տոկոս»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
