«Երեկվանից շոկի մեջ եմ». Արթուր Սաքունց
![]() 458 Երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ., 10:45 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից շոկի մեջ եմ, չգիտեի, թե ինչպես արձագանքեմ։ Բայց անտարբեր մնալ անհնար է. մենք չենք կարող թույլ տալ հանրային խոսքն իջեցնել նման անմարդկային մակարդակի, թեկուզ հրապարակային խոսքին բնորոշ զեղումներով. զեղումներն էլ ունեն կարմիր գիծ։ Չի կարելի, անթույլատրելի է, անտանելի է, անմարդկային է։ Բացարձակ անմարդկային է վերաբերմունքը գերիների նկատմամբ, հայտարարելով, թե մեկ կամ երկու ամիս էլ կդիմանան։ Ինչի՞ն կդիմանան՝ խոշտանգումներին ու ամենօրյա կտտանքների ենթարկվելու սպառնալիքների՞ն։ Ամենօրյա սպանվելու, նվաստացվելու անմարդկային հոգեվիճակում գտնվելո՞ւն։ Այո՛, ազատությունը թանկ է, այո՛, ազատությունն անվիճարկելի արժեք է, բայց մեկ մարդու կյանքն ինքնին արժեք է, և չի կարող այն նման կերպ զոհաբերվել, առանց այդ մարդու ազատության։ Ռազմագերիները նույնիսկ ազատ ընտրության հնարավորություն չունեն որոշելու իրենց կյանքն ինչպես տնօրինեն. զոհեն, չզոհեն։ Նրանք ունեն պարտադրված վիճակ, որտեղ ունեն առանց իրենց կամքը հարցնելու միայն սպանվելու կամ խոշտանգվելու ճակատագիր։ Ամբողջ պետությունն է գերի վիճակում պուտինյան-էրդողանյան-ալիևյան բռնապետական ռեժիմների պարտադրած եռակողմ բանտում։ Դե քայլ արեք, զոհեք Ձեզ հանուն այդ վերպետական գերությունից ազատվելու, թեկուզ կյանքը զոհելու գնով, նման ընտրություն կատարելու իրավունքն ու հնարավորությունն ունեք, անհամեմատ շատ ունեք, քան ռազմագերիները։ Մարդու, նրա կյանքի արժանապատվության նկատմամբ պատասխանատվությունը պետք է լինի ամբողջական, յուրաքանչյուրի հանդեպ, ոչ թե հատվածաբար կամ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Մեկը դուելով, զենքով է հարցեր լուծելուն պատրաստ, մյուսը՝ մարդկանց կյանքը զոհաբերելուն»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
