«Գերեվարվածը, երբ գիշերը քնում է, ցանկանում է առավոտյան չարթնանալ». գերեվարվածի պատասխանը Փաշինյանին
![]() 426 Երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ., 22:05 Այսօր Loft սրճարանում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԱԿ նախընտրական ցուցակում ընդգրկված, պատգամավորի թեկնածու, 44-օրյա պատերազմի մասնակից և ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը հանդիպել են Արցախյան պատերազմի մասնակիցների հետ։ Պերճ Ավետիսյանը կռվել է քաջաբար, գերեվարվել է, երկու ամիս գտնվել է գերության մեջ, նրան խոշտանգել են։ Նա, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, ասաց. «Երբ նա ասում է՝ գերիները թող մեկ-երկու ամիս համբերեն, հետո կգան, մեզ կներեն։ Երբ մարդը գերության մեջ է լինում ու երբ գիշերը քնում է, նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որպեսզի այդ դժվարությունները նա չապրի։ Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ հայտնված մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել։ Թող իրենք իմ այս խոսքն ընդունեն որպես դիտողություն մեր ներկայիս կառավարության անդամները, եթե համակարծիք են վարչապետի հետ։ Դա անընդունելի արտահայտություն է, որ ուղղել է գերեվարվածներին»: |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
