«Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է». Գորգիսյանը՝ ԼՀԿ-ի ծրագրի մասին
![]() 296 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 13:20 «Որևէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել պառակտվածության պայմաններում: Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում, հայհոյում են, առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել»,- Աջափնյակ համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Խոսելով ԼՀԿ ծրագրի դրույթներից, Գորգիսյանը նշեց, որ հաջողության հասնելու դեպքում նախատեսվում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները. «Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը բերել է նրան, որ կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով, գրեթե բացարձակ իշխանությամբ: Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է, որպեսզի ունենանք ավելի հավասարակշռված համակարգ, և մի անձից կախված չլինի երկրի ճակատագիրը»,- ասաց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
