Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Պետք չէ հիասթափվել ծափողջույնների քանակից». Տարոն Սիմոնյան

«Պետք չէ հիասթափվել ծափողջույնների քանակից». Տարոն Սիմոնյան
337
Հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ., 02:05

ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է թվալ, որ բարոյական, կրթված լինելը այլևս մոդայիկ չէ։
Կարող է թվալ, որ հայհոյելն ու սպառնալը տղամարդկության պատրանք է ստեղծում։
Կարող է թվալ, որ մարտնչող տգիտությունը հաղթանակի երաշխիքն է։
Բայց պետք չէ հիասթափվել ծափողջույնների քանակից ... Ընդհանրապես պետք չէ հիասթափվել այս ամենից, որովհետև դրանից հետո ավելի լավ չի լինում։
Հ.Գ. Մնում է՝ մինչև անդառնալիության կետը հիասթափվել հիասթափվելուց»: