Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ անբնակ գյուղերի մասին հայտարարությանը
![]() 278 Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 23:20 ArmLur.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը և նշել. «Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում, ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն, սակայն կան հանգամանքներ, որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։ Ի դեպ, հատուկ նրանց համար, ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ, ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից. «……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը…..»։ Ընդ որում՝ վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց և միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։ Եթե կարող էին թող չստորագրեին….. Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին. նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում (այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը): Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
