«Բանակը զե՛րծ պահեք քաղաքական գործընթացներից»․ գնդապետի հորդորը՝ ներկա և նախկին իշխանություններին
![]() 322 Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 12:30 «Բանակը զե՛րծ պահեք քաղաքական գործընթացներից,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, դիմելով ներկա ու նախկին իշխանություններին, ասաց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը։ «Քանի որ ամենօրյա առնչություններ ենք ունենում մեր զինծառայողների հետ, կարող ենք ասել, որ կամա թե ակամա ներպետական բոլոր միջոցառումներն իրենց ազդեցությունն են թողնում զինծառայողների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Ուստի որպես հայոց բանակի զինծառայող, սպա, ուղղակի խնդրում եմ մեր նախկին նախագահներին, մեր քաղաքական ղեկավարությանը, ողջ հանրությանը՝ բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից, քարոզարշավից։ «Մի՛ շահարկեք պատերազմական գործողությունները ձեր քարոզարշավի ընթացքում, մի՛ շահարկեք պատերազմական կամ սպառնալից ժամանակաշրջանում գտնվող իրավիճակը, որ զորքերը դաշտային պայմաններում են, որ զինվորը կարող է ամիսներով լինել խրամուղում, որ սպան կարող է շաբաթներով լինել բացօթյա վիճակում, որովհետև պատերազմ ա, իսկ պատերազմն ունի իր գրված և չգրված օրենքները։ Ուստի մեզ ձեռնտու չէ այս պահին շահարկել դա»,- նշեց գնդապետը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
