«Հանրայինը «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան
![]() 365 Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 18:05 Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի տեսահոլովակի հեռարձակումը և ուղղորդված քաղաքականություն է տանում նախընտրական փուլում քաղաքական ուժերին լուսաբանելիս: «Մեր տրամադրած տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոյին, որը հանգրվանել է վիժվածքի 5-րդ համարում՝ ուսապարկերի ցուցակում: Տեսահոլովակում ասվում էր, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է: Հանրայինն այս դրվագը մերժել է՝ որպես զրպարտություն: Տարակուսելի է, որ հեռուսատընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղը, և ինքն է որոշում՝ այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, զրպարտություն, թե՝ ոչ...: Օլիգարխ Գռզոն իր տարաբնույթ մանկլավիկների միջոցով Հանրայինի վրա ունի հստակ ազդեցություն: Այդ մանկլավիկները նույնպես վիժվածքի նախընտրական ցուցակում են: Իմ ունեցած տեղեկություններով՝ և՛ վիժվածք Փաշինյանը, և՛ Գռզոյի մանկլավիկնեը ճնշում են գործադրել Հանրային հեռուստաընկերության վրա, որպեսզի նրանց վերաբերող հատվածները եթեր չգնան: Այսինքն՝ Հանրայինը քիչ է վերջին 7 ամիսներին վերածվել էր «Ազեր TV»-ի, հիմա նաև աշխատում է՝ որպես «Օլիգարխ TV», «Գռզո TV» է աշխատում»,- հայտարարեց Աշոտյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
