«Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է». Նիկոլ Փաշինյան
![]() 233 Կիրակի, 13 հունիսի, 2021 թ., 11:55 «Հայաստանն առաջնահերթություն է համարում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը»,- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շարունակելու ենք ռազմավարական գործընկերության զարգացումն ու խորացումը Ռուսաստանի Դաշնության հետ, որը մեր անվտանգային թիվ մեկ գործընկերն է»,- հայտարարեց Փաշինյանը: Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են ռուս գործընկերների հետ ՝ Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրենք աշխատում են կյանքի կոչել այն առաջարկը, որը վերաձևակերպել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
