«Մեր հաղթող բանակն ստիպված թողեց իր դիրքերը և Թաղավարդ գյուղի մի մասը». պատերազմի մասնակից
![]() 252 Կիրակի, 13 հունիսի, 2021 թ., 22:00 Պատերազմի մասնակից Տիգրան Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջաբրաիլի անկումից հետո տեղափոխվեցի Կարմիր Շուկա։ Այստեղ նույնպես վիճակն օրհասական էր, մերոնք տարբեր ուղղություններով նահանջում էին։ Առաջին օրն սկսեցի փորձել նահանջած անջատ խմբերից մի նոր լիարժեք ջոկատ կազմել ու շարժվել Հադրութի Մեծ Թաղեր և Տող գյուղերի ուղղությամբ, բայց, ցավոք, ջանքերս ապարդյուն էին։ Այդ ժամանակ լուր եկավ, որ թշնամին արդեն գրոհում է Թաղավարդը։ Միայնակ հասա Թաղավարդ և անմիջապես բարձրացա Քրզոտ Սար կոչվող տեղանքի անտառապատ դիրքերը։ Երեկոյան ժամը 9-ի կողմերը սկսվեց թշնամու գրոհը։ Ընթանում էր ինտենսիվ մարտ, թշնամու խմբերը տարբեր ուղղություններով մոտենում էին մեր խրամատներին։ 3 հոգով գտնվում էինք թմբի ետևում, ու հանկարծ թշնամու կրակած նռնակը հարվածեց ուղղիղ մեր մեջտեղը ու պայթեց։ Ֆիլմերի նման մի ակնթարթ մտածեցի վերջ, բայց աստված մեր կողմից էր։ Նռնակի տեսակը կոմուլյատիվ էր ու ինձ ուղղակի շպրտեց մի քանի մետր, իսկ ընկերներս ստացան ոտքերի միջին վնասվածքներ։ Թշնամին այդպես էլ չկարողացավ մեզ հանել մեր դիրքերից և կորուստներով հետ շպրտվեց։ Մարտն այնքան երկարատև ու ինտենսիվ էր, որ մեր զինամթերքը գրեթե վերջացել էր։ Հրամանատարները կապ հաստատեցին թիկունքի հետ և խնդրեցին արագ զինամթերք հասցնել, բայց պարզվեց՝ մենք շրջափակման մեջ ենք ու ճանապարհները նշանառության տակ են։ Որոշում կայացվեց չհանհանջել և ուղարկել խումբ գյուղից գոնե ինչ-որ զինամթերք բերելու։ Բայց, ցավոք, հնարավոր չեղավ ոտքով անհրաժեշտ մատակարարում ապահովելու և մեր հաղթող բանակն ստիպված թողեց իր դիրքերը և Թաղավարդ գյուղի մի մասը»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
