«Լևոն Տեր-Պետրոսյանը ստում է». Հայկ Մարտիրոսյան
![]() 229 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 09:55 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեփական դավաճանական թեզերը պաշտպանելու հանուն Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ ստում է։ Ստում է բացահայտորեն։ Ստում է անամոթաբար։ ԼՏՊ-ն հայտարարում է և պնդում է, թե ՄԱԿ-ը Հայաստանի անկախությունը ճանաչել է խորհրդային սահմաններով։ Նման բան չկա և միջազգային իրավունքի տեսանկյունից չի էլ կարող լինել։ ՄԱԿ-ը որևէ երկրի անկախություն չի ճանաչում որևէ սահմաններով։ ՄԱԿ-ը պարզապես կարող է ճանաչել որևէ երկիր, բայց որևէ սահմաններ երկիրը ճանաչելիս՝ ճանաչելու իրավասություն ՄԱԿ-ը չունի։ Եթե այդպես լիներ, որևէ երկիր այլոց հետ որևէ տարածքային վեճ չէր ունենա։ Եվ եթե ունենար, հեշտ ու հանգիստ, ըստ Տեր-Պետրոսյանի, «խիստ ոստիկան» հանդիսացող «միջազգային հանրությունը» կգար և մահակով կհարվածեր իր այդ «ճանաչած» սահմանները խախտողի գլխին։ Մարդը հեքիաթներ է պատմում ու մի զանգված դրանց հավատում է։ Հավատում է ու ավելի է համոզվում, որ դավաճանությունը, ըստ իրենց, փաստորեն վատ բան չէ, որ քանի որ, ըստ ԼՏՊ-ի, «ՄԱԿ-ը Հայաստանը ճանաչել է ՀԽՍՀ սահմաններով», ապա ուրեմն՝ մեր իրավական, իսկական և պատմական տարածքները պետք է տալ մեր քիրվա թշնամուն։ Հետո, ի հավելումն, ԼՏՊ-ն խոսում է այն մասին, որ մինչև Հայաստանը չկնքի վերջնական «պայմանագիր» թշնամու հետ, թշնամին անելու է նույնը, ինչ անում է հիմա։ Այսպիսով՝ ստացվում է, որ ԼՏՊ-ն, ըստ էության, քարոզ է անում թշնամու օգտին՝ հայ ժողովորդին ահաբեկելով շարունակական կորուստներով և անկայունությամբ, եթե Հայաստանը չկնքի վերջնական և հավերժական կապիտուլյացիայի պայմանագիր՝ ցեղասպան թշնամու հետ։ Ահա թե ինչու է նիկոլը լևոնի հոգեզավակը։ Ահա թե ինչու ենք մենք այսօր կործանվում։ Ահա թե ով ենք մենք, որ սրանց ոչ միայն այսքան հանդուրժել ու հանդուրժում ենք, այլև դեռ թույլ ենք տալիս սրանց ոչ միայն քարոզել, այլև՝ ինքնաոչնչացման ուղենիշներ գծել»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
