Գորիսի փոխքաղաքապետը՝ Սև լճում տիրող իրավիճակի մասին
![]() 217 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 18:50 Մայիսի 12-ին ադրբեջանական ուժերը ներխուժել են Սյունիքի մարզի Սև լճի տարածք և այդ օրվանից մեծ հատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Ադրբեջանը պնդում է, որ տարածքն իրեն է պատկանում, սակայն, հակառակ իրենց պնդումների, Խորհրդային քարտեզներն ապացուցում են, որ լճի տարածքի զգալի հատվածը հայկական կողմին է պատկանում։ «Հրապարակը» Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանից հետաքրքվել է, թե ինչ նորություն կա Սև լճի հետ կապված։ «Իմ տվյալներով՝ որևէ փոփոխություն չկա», - ասել է նա։ Հարցին՝ ադրբեջանցները փորձո՞ւմ են առաջանալ, գիշերը կրակոցներ եղե՞լ են, Յոլյանը պատասխանեց․ «Չէ, չէ։ Փառք Աստծո։ Որևէ միջադեպ, որևէ խնդրահարույց իրավիճակ չի ստեղծվել։ Ընդհանուր առմամբ, այն իրավիճակը, որն ունեինք մայիսի 12-ի դրությամբ, մինչև այժմ շարունակվում է մնալ նույնը։ Դիրքային ոչ մի փոփոխություն չկա»։ Հարցին՝ ադրբեջանական ուժերի հետքաշման ուղղությամբ ինչ-որ բանակցություններ կա՞ն, Յոլյանը պատասխանել է, որ որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ «Բանակցությունների մասին որևէ պաշտոնական հայտարարություններ չկան։ Վերջին բանակցություններից հետո էլ արդեն տևական ժամանակ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա: Հարցին՝ իմքայլականները գալիս-գնում են Գորիս, փոխհամայնքապետը դժվարացել է ասել։ «Չեմ կարող ասել։ Որևէ տեղեկություն չունեմ»,- եզրափակել է Իրինա Յոլյանը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
