«Ստո՛ւմ եք», «ստախոսը դո՛ւք եք». թեժ բանավեճ՝ Սիսակ Գաբրիելյանի և Արսեն Բաբայանի միջև
![]() 296 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 22:35 ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում նախընտրական բանավեճի ժամանակ ասել է, թե հեղափոխության/իշխանափոխության ոչ բոլոր խոստումներն են իրենք կատարել: Որպես դրա հիմնական պատճառ՝ իշխանական թևի ներկայացուցիչը նշել է այն հանգամանքը, որ իրենց թիմը չի հասցրել մի ամբողջական ժամկետով կառավարել: «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ-ում կային առաջնահերթ մի շարք խնդիրներ, որոնք այդպես էլ չեն լուծվել՝ օլիգարխիայի վերացումը, արդարադատության հաստատումը և այլն: «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանն էլ իր հերթին նշել է. «Այս իշխանության խոստումները՝ ամենափոքրից մինչև ամենամեծը, ոչ միայն չեն իրականացվել, այլ հակառակն են եղել: Օրինակ, տեսախցիկները հանելու խոստումը. լրիվ հակառակն է տեղի ունեցել»: Բաբայանի խոսքը եթերի ընթացքում ընդհատել է Գաբրիելյանը՝ ասելով. «Ստո՛ւմ եք, չի՛ կարող լինել էնպես, որ մենք ասենք՝ տեսախցիկները հանենք, ստո՛ւմ եք»: Բաբայանն, էլ իր հերթին դիմելով իշխանական պատգամավորին, ասել է. «Ստախոսը դո՛ւք եք»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
