«Ազատ Հայրենիք» դաշինքը հայտարարություն է տարածել
![]() 224 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 13:15 «Ազատ Հայրենիք» դաշինքը հայտարարություն է տարածել. «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի խորհուրդը համարում է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը: Ակնհայտ է, որ ներկայացնելով ձևական փաստարկներ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար կարևորագույն բանավեճում արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար: ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը դատապարտում է Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը, և կոչ անում հավատարիմ մնալ Հանրային հեռուստաընկերության գլխավոր առաքելությանը՝ անաչառ լուսաբանել նախընտրական քարոզարշավը: ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը կրկին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ հունիսի 17-ի եզրափակիչ բանավեճում դաշինքի կողմից հանդես գալու համար լիազորում է միայն դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանին։ Մեր այս որոշումն անտեսելով Դուք խախտում եք ընտրական գործընթացի կարևորագույն բանավեճում՝ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի իրավահասար մասնակցության իրավունքը, և ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի նկատմամբ իրականացնում եք խտրական վերաբերմունք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
