«Իրականում հենց իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից». Ռոբերտ Քոչարյան
![]() 203 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 16:35 «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս մղեց Ռոբերտ Քոչարյանը»,- Մարտունիում դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց քաղաքացիներից մեկը՝ խնդրելով պարզաբանել, թե ե՞րբ է Արցախը դուրս մնացել բանակցություններից. «Գործընթաց էր սկսվել 1995-ի վերջին՝ Ժիրայր Լիպարիտյան-Վաֆա Գուլիզադե: Լիպարիտյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը, Գուլիզադեն՝ Ալիևի: Սկսել է մի գործընթաց, որտեղ Ղարաբաղն ընդհանրապես չէր մասնակցում, ու մոտ մեկ տարի հետո այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ Լիսաբոնում մենք շատ վատ որոշում ստացանք, որը Հայաստանը չստորագրեց ու վետո դրեց: Լիպարիտյանն ընդունեց, որ լավ նպատակով մտել էին գործընթացի մեջ, բայց արդյունքում Ղարաբաղը դուրս մնաց... Ես Հայաստանում նախագահ եմ դարձել 1998-ի ապրիլի 9-ին: Լիսաբոնը եղել է 1996-ի դեկտեմբերին, ու իմ հետ կապել Ղարաբաղի՝ բանակցություններից դուրս թողնելը, առնվազն անբարեխիղճ է... Ինքը փորձում է իմ հետ կապել, բայց իրականում հենց իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից: Այդ տեսանկյունից իրար նման են. այսօրվա իշխանությունը նույն գործելաոճի մեջ է՝ ինչ-որ մի բան անի, ուրիշների վրա գցի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
