«Ծնողների մի մասը տեղյակ չէ, որ իրենց երեխաներին պատրաստվում են մասնակից դարձնել հանրահավաքին». Ընտրությունների վերահսկման կոմիտե
![]() 294 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 16:30 Ընտրությունների վերահսկման կոմիտեի հաղորդագրությունը. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն հունիսի 17-ի առավոտից ստացել է շուրջ 20 ահազանգ՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ։ Ահազանգերը վերաբերում են թե՛ Երևան քաղաքին և թե՛ մի քանի մարզերի, դրանք վերաբերում են դպրոցներին, մանկապարտեզներին, պետական բուժհաստատություններին, մարզպետարաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, նախարարություններին, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությանը և դրա կազմում գործող ռազմական ոստիկանությանը։ Այս պահին նպատակահարմար ենք համարում հրապարակել երկու դետալացված ահազանգեր․ 1) Լոռու մարզից, էքսկուրսիայի պատրվակով, Երևան են բերվելու երեխաներ, որոնց պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին։ Մեքենաները կայանվելու են Շահումյանի հրապարակում։ Երեխաների ծնողների առնվազն մի մասը տեղյակ չէ, որ իրենց երեխաներին պատրաստվում են մասնակից դարձնել հանրահավաքին։ 2) Կոտայքի մարզից վարչական ռեսուրսի գործադրման եղանակով հավաքին մասնակցող անձանց ասվել է, որ նրանք պետք է հավաքվեն Ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ «ներկա» ստանալու համար»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
