Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձը
![]() 223 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 17:20 Ընտրությունների վերահսկման կոմիտեի հաղորդագրությունը. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ շրջանցելով Ընտրական օրենսգրքի հստակ պահանջը՝ ձերբակալվել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձ։ Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ դա հնարավոր էր կատարել միմիայն, եթե այդ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Տվյալ դեպքում ձերբակալումը տեղի է ունեցել այդ անձի բնակարանում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո: Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսք լինել չի կարող հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո բռնված լինելու մասին: Նման ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, իսկ այդ ձերբակալումն իրականացրած անձն ակնհայտ անեցել է իր պաշտոնեական լիազորությունները: Նշենք, որ ձերբակալումն իրականացրած պաշտոնատար անձի այդ արարքը ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քր.օր-ի 309-րդ հոդվածով: Ընտրությունների վերահսկման կոմիտեն ակնկալում է դատախազության հրատապ արձագանքն իրավունքի խախտումը վերացնելու, ինչպես նաև նշված պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու հարցում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
