Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ուշադրությամբ զննեք ձեր նախընտրած ուժի քվեաթերթիկը մինչ ծրարի մեջ տեղադրելը». Գոհար Մելոյան

«Ուշադրությամբ զննեք ձեր նախընտրած ուժի քվեաթերթիկը մինչ ծրարի մեջ տեղադրելը». Գոհար Մելոյան
167
Կիրակի, 20 հունիսի, 2021 թ., 00:00

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ.
Վաղը վճռորոշ օր է:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնն/International Center on Development of Parliamentarism իրականացնելու է դիտորդական առաքելություն:
Փաստարկված տեղեկատվություն է շրջանառվում, որ այսօր տեղամասային կենտրոններում քվեաթերթիկները դասավորելիս դիտավորությամբ հատուկ նշանառումներ են իրականացվել՝
*«6» համարակալմամբ «Պատիվ ունեմ» դաշինքի և
*«24» համարակալմամբ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա:
Քվեարկության ընթացքում քվեաթերթիկների փաթեթը ստանալիս՝ ուշադրությամբ զննեք ձեր նախընտրած ուժի քվեաթերթիկը մինչ ծրարի մեջ տեղադրելը, և, եթե նկատեք անգամ ավելորդ կետի տեսքով նշանառում որևէ քվեաթերթիկի վրա, փորձեք տեսանկարահանել այն, այնուհետև՝ տեղամասային հանձնաժողովից պահանջեք փոխարինել այն նոր քվեաթերթիկով:
Շրջանառվեցին նաև հատակային հատվածում անցքեր արված քվեատուփի նկարներ:
Ցանկացած իրավախախտում նկատելիս, կասկածելի իրավիճակի առերեսվելիս, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 077111118 հեռախոսահամարով կամ ֆեյսբուքի միջոցով, կամ այլ եղանակով»: