Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին. «Հրապարակ»
![]() 178 Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 09:15 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին, որպեսզի նրանցից որևէ մեկի մտքով չանցնի լքել թիմը։ Եթե մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը և ստիպված պետք է լինի համագործակցել 2 ընդդիմադիր ուժերի հետ, որ օրենքներ անցկացնի։ Իսկ ընդդիմությունն այս անգամ շատ արմատական է տրամադրված և տարբերվելու է ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ նրանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու։ Ինչպես հայտնի է, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների թվի 2/3-ով, ապագա խորհրդարանում 107 պատգամավոր կլինի, 2/3-ը կկազմի 71 մանդատ, հենց այդքան էլ ՔՊ-ն պատգամավոր կունենա ԱԺ-ում։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների համար ևս 2/3 է պահանջվում։ Այսինքն, բացի Սահմանադրության մեջ փոփոխություններից, կարող են իրենց ուժերով ցանկացած օրենք ընդունել, եթե, իհարկե, կարողանան խմբակցության միասնականությունը պահպանել»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
