Հայտնի է՝ երբ կգումարվի նորընտիր խորհրդարանի 1–ին նիստը
![]() 213 Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 22:50 Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հուլիսի 5–ին: Դա ՀՀ Սահմանադրության պահանջն է։ Օրը համընկնում է ՀՀ Սահմանադրության օրվա հետ։ Սահմանադրության 90–րդ հոդվածի 5–րդ կետով նախատեսված է, որ «նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»: Իսկ թե երբ է բացվելու այդ նստաշրջանը, հստակեցնում է արդեն ՀՀ Ընտրական օրենսգիրքը։ ԸՕ 75–րդ հոդվածը նախատեսում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքների վերաբերյալ պետք է որոշում ընդունի քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը։ Դե, իսկ քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել անցած կիրակի օրը՝ հունիսի 20-ին, դրան հաջորդող 7-րդ օրը կլինի արդեն առաջիկա կիրակին՝ հունիսի 27–ը: Ի դեպ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն էլ սահմանում է նիստի ժամը՝ 10:00-ին։ Համոզվելու համար, որ օրենքի ժամկետների վերաբերյալ մեկնաբանությունը ճիշտ է, «Սպուտնիկ Արմենիա»-ն դիմել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին, որը հաստատել է, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփող որոշումը կընդունվի հունիսի 27-ին նախանշված նիստում։ Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մինչ ԱԺ նախագահի ընտրությունը կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը։ Ինչպես 2017–ին ընտրված վերցերորդ, այնպես էլ 2018թ–ին ընտրված յոթերորդ գումարման խորհրդարանների առաջին նիստերը վարել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Այս անգամ նույնպես, ամենայն հավանականությամբ, այդ պարտականությունը կկատարի արդեն 75-ամյա Հասանովը, քանի որ նա ներկայացված է ՔՊ–ի ազգային փոքրամասնությունների ընտրական ցուցակում։ Հակառակ դեպքում նիստը կվարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, 70-ամյա անկուսակցական Վիգեն Խաչատրյանը։ Նշենք նաև, որ ԱԺ նախագահի պաշտոնը կհասնի ՔՊ–ին, նրա երեք տեղակալներից երկուսը ևս կլինեն նույն խմբակցության անդամներ, իսկ մեկը կլինի «Հայաստան» դաշինքից։ ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներից առնվազն 3-4–ը ևս կլինեն ընդդիմության ներկայացուցիչներ։ |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
