Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»
![]() 268 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 09:10 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքների հաստատումից հետո, ըստ էության, կմեկնարկի Ազգային ժողովի ձևավորման փուլը: Դրանից հետո հայտնի կդառնա, թե իշխանական թեկնածուներից ովքեր կգան խորհրդարան, ովքեր պաշտոններ կստանան, իսկ ընդդիմադիր թեկնածուների դեպքում էլ՝ ովքեր կհրաժարվեն մանդատներից: Արդեն դրանից հետո խորհրդարանի ձևավորման աշխատանքներ կիրականացվեն հենց ներսում: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից: Այս դեպքում ընդդիմադիր փոխնախագահի աթոռը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, ավելի կոնկրետ՝ ԱԺ փոխնախագահ կլինի Իշխան Սաղաթելյանը: Ազգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ: Մշտական հանձնաժողովները խորհրդարանական ուժերին տրվում է Դոնթի բանաձևով: Այս պահին խորհրդարանում առկա է 11 հանձնաժողով. եթե փոփոխություն չլինի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 հանձնաժողով, «Հայաստան» դաշինքը՝ 2 հանձնաժողով, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 1 հանձնաժողով: Առաջին նիստի ժամանակ պետք է ընտրվեն նաև ԱԺ նախագահ և փոխնախագահներ, որոնք լինելու են արդեն իշխանական խմբակցությունից: Այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Ալեն Սիմոնյանն է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
