ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրել
![]() 475 Հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ., 18:55 Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Այս գործը ևս մեկ կարևոր ցուցիչ է լինելու նրա, թե ինչպիսին է եղել արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսին է հիմա և ինչպիսին կլինի ապագայում: Արդյոք արդեն երկրորդ անգամ ժողովրդի լայն վստահությունը և քվեն ստացած իշխանությունը կգտնի ուժ և կարողություն ժողովրդին մատուցելու իրական արդարադատություն և վերացնելու այն արատավոր կորիզը որ տասնամյակներ կեղեքում և կործանում է մարդկանց ճակատագրերը …. Ստորև ներկայացնում եմ գործն ամփոփ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմելու կարևոր փաստերի և այսօր «արդարադատություն» իրականացնող ների էության մասին (դատավորներ Էդիկ Ավետիսյան, Մխիթար Պապոյան, Ալեքսանդր Ազարյան և իհարկե Վճռաբեկ դատարանի քրեական պալատ): Դատավորն առանց խորանալու հարցի զգայունության մեջ (առանց քննարկելու այն փաստարկը որ Ս.Խ.-ի կյանքին վտանգ է սպառնում հենց տեղափոխման պրոցեսում) համարել էր որ լիովին բավարար են ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքն առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն: Բացի դրանից դատավոր Մ.Պապոյանը, պարզելով որ Ս.Խ-ին անհրաժեշտ է թարգմանիչ, որոշում էր կայացրել թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ, սակայն հետագայում թարգմանիչ չէր հրավիրվել, և գործը քննվել էր առանց թարգմանչի և չէր էլ տրամադրվել որոշման թարգմանությունը: 21.08.2017թ. վճռաբեկ դատարանի բողոքը բավարարելու մասին որոշում. Վճռաբեկ դատարանը փաստել էր, որ Ս.Խ.-ի իրավունքներն ու պարտականությունները չեն պարզաբանվել վերաքննիչ դատարանի կողմից և թույլ է տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Վճռաբեկ դատարանը չէր անդրադարձել տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգի հարցին: 07.09.2017թ. դատավոր Էդ. Ավետիսյանն ընդունել է որոշում արտահանձնման համար կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին: Հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և բողոքը քննել է վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: 17.10.2017թ. Բողոքի քննության ընթացքում Ս.Խ.-ի առողջական վիճակը վատանում է և դատական նիստը ընդմիջվում է շտապ բժշկական օգնություն հրավիրելու նպատակով: Հրավիրված շտապօգնության բժիշկները շտապ առաջին օգնություն ցուցբերելուց հետո հոսպիտալացման ցուցում են տալիս և Ս.Խ.-ն տեղափոխվում է դատապարտյալների հիվանդանոց: Սակայն դա չի խանգարում պարոն Ալեքսանդր Ազարյանին գործի քննությունը շարունակել և որոշում կայացնել նրա բացակայությամբ: 17.10.2017թ. որոշմամբ պարոն Ալեքսանդր Ազարյանը որոշել էր (ընդամենը մեկ պարբերությամբ), որ Ս.Խ.-ի կալանավորման ժամկետը պետք է երկարացնել նրան քրեական պատասխանատվության հարցը լուծելու, ՌԴ-ին տեղեկացնելու և արտահանձնումը կազմակերպելու համար: Բացի դրանից, պարոն Ալեքսանդր Ազարյանը համարել էր, որ նշված ժամանակն անհրաժեշտ է նաև ՀՀ վերաքննիչ դատարանին՝ քննության, ինչպես նաև վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտության դեպքում բողոքարկելու համար: Պարոն Ալեքսանդր Ազարյանը վերաքննիչ բողոքը մերժել էր՝ նաև հաշվի առնելով այն, որ արտահանձնելու համար կալանավորման ժամկետը չի գերազանցում 8 ամիսը: Այնուհետև, վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննել էր վճռաբեկ դատարանի կողմից 21.08.2017թ. բեկանման արդյունքում արտահանձնման վերաբերյալ գործը: 25.10.2017թ. է Ս.Խ.-ի պաշտպանը միջնորդություն է ներկայացնում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին (միջնորդության հիմքում դրված էին Ս.Խ.-ի բժշկական հետազոտությունները, ախտորոշումներն ու բժիշկների եզրակացությունները նրա ծանր առողջական վիճակի վերաբերյալ) : Սակայն վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը գտել էր, որ միջնորդությունն անհիմն է և պետք է մերժել այն՝ հաշվի առնելով ՌԴ գլխավոր դատախազության երաշխիքներն առ այն, որ անհրաժեշտության դեպքում Ս.Խ.-ին կտրամադրվի բժշկական օգնություն և դեռ ավելին՝ կալանքի կամ պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի նաև տեսակցության հնարավորություն: 25.10.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննում է Ս.Խ.-ին ՌԴ արտահանձնման թույլտվության վերաբերյալ բողոքը և ինչպես դատավոր Մ.Պապոյանը որոշում է, որ տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող ռիսկը լիովին փարատում է ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքը առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն: Այնուհետև բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժում է Վճռաբեկ դատարանը: Արդյունքում Ս.Խ.-ն կալանքի տակ է պահվում օրենքով թույլատրված ամբողջ 8 ամիս ժամանակահատվածով, ինչից հետո մինչ օրս ստանում է բուժում և սպասում իր ճակատագրի լուծմանը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
