«Այսօր սոցցանցերում շրջանառության մեջ է դրվել մի «տեղեկություն»...». Սենոր Հասրաթյան
![]() 252 Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 17:20 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր սոցիալական ցանցերում շրջանառության մեջ է դրվել մի «տեղեկություն», համաձայն որի՝ իբր «ադրբեջանցիները զանգում են արցախցիներին և վերջիններիս առաջարկում վաճառել իրենց բնակարանները...»: Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ մասին ահազանգում են նաև հանրային ճանաչում ունեցող ոչ պատահական մարդիկ և կատարվածը ներկայացնում որպես Բաքվի կողմից արցախցիների վրա իրականացվող հոգեբանական գրոհ... Նախ, ասեմ, որ արցախցիները սովորություն ունեն իրենց սեփականությունը «վաճառելուց» առաջ գինը սակարկել ոչ թե հեռախոսազանգով, այլ հավանական գնորդի աչքերի մեջ ուղիղ նայելով... Եվ երկրորդ՝ երևի հիշո՞ւմ եք, թե ինչպես էին 44-օրյա պատերազմի օրերին լուրեր տարածվում, որ կան մարդիկ, ովքեր առաջին գծում խուճապային տրամադրություններ են ստեղծում առ այն, թե իբր հողերն արդեն ծախված են և անիմաստ է պատերազմել... Եթե դա հիշում եք, ապա կհիշեք նաև, թե ինչ խողովակներով էին դրանք տարածվում... Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում տարածվող տեղեկության սկզբնաղյուրները շարունակում են մնալ չբացահայտված: Այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ...»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
