«43 օր տներից մեկում թաքնված՝ լեչո ու մուրաբա ենք կերել». Էրիկ Խաչատրյան
![]() 444 Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 14:35 Հունիսի 12-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը որոշ մանրամասներ է հայտնել իր ծառայությունից, պատերազմից և գերի ընկնելուց: «Ես կռվում էի Ջաբրայիլում: Մոտավորապես մեկ շաբաթ Ջաբրայիլում ենք կռիվ տվել, հետո նահանջեցինք դեպի Հադրութ: Հադրութում մոտ 3-4 օր հանգստացանք, բարձրացանք էլի վիշկա՝ Հադրութի պոստերից ա: Մեկ օր էնտեղ մնալուց հետո էլի կռիվ տվեցինք: Հետնահանջի ժամանակ ընկանք շրջափակման մեջ...: Հոկտեմբերի 9-ին վիրավորվել եմ, փամփուշտը ոտքիցս մտել ա, հասել ա մեջքիս: Հիմա պետք ա վիրահատվի, փամփուշտը դեռ ներսում ա: 43 օր մնացել ենք թաքնված՝ տներից մեկում: 43 օրվա մեջ լեչոյով ու մուրաբայով ենք ապրել: Տանը ջուր չէր գալիս. տան տերը ցիստեռնի մեջ ջուր էր հավաքել, էդտեղից էինք խմում: Նոյեմբերի 21-ից մեզ կրիշից բռնեցին, տեղափոխեցին Բաքու»,- պատմում է 19-ամյա Էրիկը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
