Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այն տեղամասերում, ուր առավոտյան կուտակումներ են եղել, «Հայաստան» դաշինքը ստացել է բարձր ձայներ». Դ. Իոաննիսյան

«Այն տեղամասերում, ուր առավոտյան կուտակումներ են եղել, «Հայաստան» դաշինքը ստացել է բարձր ձայներ». Դ. Իոաննիսյան
170
Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 16:00

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն տեղամասերում, որտեղ առավոտյան եղել են ընտրողների կուտակումներ, «Հայաստան» դաշինքը ստացել է միջինից էապես ավելի բարձր ձայներ։ Խոսքը ոչ թե մի քանի, այլ հարյուրավոր տեղամասերի մասին է։ Այսինքն, առավոտյան բերված ընտրողները, ըստ այդմ, հենց այդ դաշինքի կողմից են բերվել։
Նման պահվածք ցուցաբերած տասնյակ հազարավոր ընտրողները ազատ չեն եղել նույնիսկ որոշելու, թե որ ժամին են գալու քվեարկության։ Իրենց, հավանաբար, պարտադրել են գալ առավոտյան շուտ, որ տեսնեն, թե ով չեկավ ու «տասովշիկները» ժամանակ ունենան այդ մարդկանց բերելու համար։
Այս գծերը պետք է լինեին ուղիղին մոտ։ Ժամը 11-ին հաջորդող ժամերին դրանք ուղիղին մոտ են։ Բայց առավոտյան՝ ոչ։
Առավոտյան միջին մասնակցությունը եղել է 12,2 տոկոս։ Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը առավոտյան եղել է անհավատալի 22 տոկոսից ավելի, վերջում «Հայաստան» դաշինքը հավաքել է 30 տոկոսից ավելի քվե։
Իսկ ահա այն տեղամասերում, որտեղ առավոտյան մասնակցությունը եղել է խելքին մոտ (10 տոկոսից պակաս)՝ «Հայաստան» դաշինքի ձայները վերջում եղել են 16 տոկոսից պակաս։
Այսինքն, այդ դաշինքի ընտրողների միջև 4 տոկոսը (կամ միջև 50 հազար ընտրող) հենց դրսևորել են այդ անբացատրելի (ավելի ճիշտ՝ բացատրվում է ապօրինի ազդեցությամբ) պահվածքը»: