Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սա է նախկինների ամենամեծ ֆիասկոն»․ Ծովինար Վարդանյան

«Սա է նախկինների ամենամեծ ֆիասկոն»․ Ծովինար Վարդանյան
282
Շաբաթ, 26 հունիսի, 2021 թ., 10:55

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մեղքը...
Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 20-ին կատարեց իր ընտրությունը՝ վերահաստատելով, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հունիսի 20-ին քաղաքացին խոսք ասեց և ցույց տվեց, որ կարող է թացը չորից տարբերել ու բալանսավորել, թե ով, երբ, որտեղ և որքան մեղքի բաժին ունի երկրում տեղի ունեցածի համար ու, որ նախկին իշխանությունների հնարավոր և անհնար փորձերը այս իշխանությանը քավության նոխազ դարձնելու ապարդյուն էին: Սա է նախկինների ամենամեծ ֆիասկոն:
Ու հիմա էլ նրանք չեն խորշում կասկածի տակ դնել ընտրությունների օրինականությունը, որպեսզի ՎԵՐՋԻՆ ՄԵՂՔԸ փորձեն բարդել կառավարող ուժի վրա՝ ասելով, թե տապալել ենք ժողովրդավարության հաստատումը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս ամենը վկայում է այն մասին, որ դուք այլևս նախկին չեք, դուք ուղղակի հին եք: Ձեր և ժողովրդի երկխոսությունը չի կայանում, քանի որ ձեր ականջները խուլ են ժողովրդի խոսքին, քանի որ դուք ձեզ վեր եք դասում մարդկանցից՝ ևս մեկ ագամ ապացուցելով, որ ժողովրդավարությունը ձեր արժեհամակարգում բացակա է: Ժողովրդին պետք չի ո՛չ ձեր կեղծիքը, ո՛չ էլ ձեր կիսատ-պռատ ճշմարտությունը:
Հարգելի՛ հներ, համակերպվեք ՀՀ քաղաքացու որոշման հետ, որ Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն և իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Լավ եղեք»: