Վարույթ է հարուցել Արարատի մարզպետի և Արալեզի համայնքապետի նկատմամբ
![]() 260 Շաբաթ, 26 հունիսի, 2021 թ., 19:10 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթներ է հարուցել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի և Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանի նկատմամբ: Հանձնաժողովից տեղեկացրել են, որ վարչական վարույթը հարուցվել է «Հետքի»՝ «Արարատի մարզպետը շարունակում է մնալ «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը» վերնագրով հոդվածի հիման վրա: Ռազմիկ Թևոնյանի նկատմամբ վարույթը հարուցվել է հունիսի 18-ին, իսկ Մարտիկ Թևոնյանի նկատմամբ՝ հունիսի 22-ին: Կայքը գրել էր, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնն ստանձնել է 2020թ. դեկտեմբերի 10-ին: Մարզպետ նշանակվելուց առաջ Ռ. Թևոնյանը եղել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մարզպետը դեռ շարունակում է լինել գործարանի տնօրեն, թեև օրենքը համատեղելիությունն արգելում է: Ի դեպ, գործարանի տնօրենի պաշտոնն Արարատի ներկայիս մարզպետը զբաղեցնում է 2004թ.-ից: Երասխի գինու գործարանը պետական ռեգիստրում գրանցված է 1997թ.-ից: Մինչև 1999թ.-ը ունեցել է «Մ. Թևոնյանի Երասխի գինու գործարան» անվանումը, իսկ դրանից հետո՝ «Երասխ գինու գործարան» ՍՊԸ: Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է մարզպետի ազգականին՝ Մարտիկ Թևոնյանին, որը 1991թ.-ից Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավարն է: Վերջինիս որդին՝ Հայկ Թևոնյանը, ԱԺ պատգամավորի օգնական է: Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին էլ՝ Սեդրակ Թևոնյանը, 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի (Արարատի մարզ) տարածքային ընտրական ցուցակով: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
