Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մյուս անգամ Սերժի կամ Ռոբի նման հակահերոսները Նիկոլին չեն փրկելու». Սուրեն Սուրենյանց

«Մյուս անգամ Սերժի կամ Ռոբի նման հակահերոսները Նիկոլին չեն փրկելու». Սուրեն Սուրենյանց
179
Կիրակի, 27 հունիսի, 2021 թ., 18:35

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մյուս անգամ Սերժի կամ Ռոբի նման հակահերոսները Նիկոլին չեն փրկելու
Հանրային խորհուրդ, արտախորհրդարանական ուժերի պալատ․․․
Այս բոլոր նախաձեռնությունները, մեծ հաշվով, բլեֆ են, որոնք միտված են քողարկելու օրվա իշխանությունների թերությունները, նսեմացնելու պետական, քաղաքական լեգալ համակարգերի նշանակությունը։
Մի փոքր տարակուսելի է, որ բացարձակ մեծամասնություն ունեցող վարչապետն է նման անհեթեթ գաղափարներ գեներացնում։
Բայց եթե գործընթացը դիտարկենք պրագմատիկ դիտանկյունից, ամեն բան իր տեղը կընկնի։
Բանն այն է, որ թե՛ 2018-ին և թե՛ այսօր, քաղաքական իմաստով, հաղթել են ոչ թե Փաշինյանն ու նրա ծրագիրը, այլ մի դեպքում՝ Սերժ Սարգսյանի, մյուս դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի հակավարկանիշները։
2018-2019-ին Նիկոլը հանրային վստահության, կոնսոլիդացիայի խնդիր, այնուամենայնիվ, չուներ, հիմա ունի։ Նույնիսկ ընտրություններում հաղթանակը նրան չապահովեց հանրային վստահությամբ, երկրում չվերականգնվեց հանրային համերաշխությունը ու դրա համար էլ նա ԱԺ-ում չներկայացված կուսակցությունների հետ սկսել է այս տունտունիկը։
Մյուս կողմից Նիկոլի իշխանության վերարտադրությունը արտաքին կոնսենսուսի հետևանք է։
Սա էլի եմ ասել, երբ նա ընտրություններից մի երկու շաբաթ առաջ հյուրընկալվեց Մակրոնին։
Նիկոլն արտաքին քաղաքական կիսատ առաքելություն ունի, որը ռացիոնալ օրակարգով սպասարկելու պոտենցիալ չունեն ո՛չ նա, ո՛չ առավել ևս՝ նրա թիմը։
Ուրեմն՝ ենթադրելի է, որ նա փորձում է իր շուրջ ներքաղաքական կոնսոլիդացիայի կեղծ պատրանք ստեղծել, մանավանդ, որ նոր ԱԺ-ն բարիկադային Հայաստանի, ճգնաժամ խորացնող քաղաքական համակարգի դրսևորումն է․․․
․․․ Ու չմոռանամ ասել ԱԺ ընտրություններում տարած «համոզիչ» հաղթանակից հետո Նիկոլի իշխանության հեռացման ժամանակացույցը միացված է, մյուս անգամ Սերժի կամ Ռոբի նման հակահերոսները նրան չեն փրկելու։ Հնարավոր բոլոր հակահերոսներն ընկան անցած մարտերում․․․
Հաջորդ անգամն էլ 2026-ին չէ, 2022թ-ի վերջին է»: