«Կգոհացնի՞ պատասխանը՝ լավ, չի՞ գոհացնի՝ կշարունակենք մեր բողոքի ակցիաներն ավելի մեծ թափով». անհայտ կորածների հարազատներ
![]() 668 Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 12:35 Հարցին, թե հետագա ի՞նչ գործողություներ են իրականացնելու անհայտ կորած զինծառայողների հարազատները, վերջիններն ասացին, որ առայժմ սպասում են պատասխանի՝ ընդունո՞ւմ է իրենց վարչապետը, թե՞ ոչ: «Թե ինչ քայլերի կդիմենք, կպատասխանենք վարչապետին հանդիպելուց հետո: Կգոհացնի՞ պատասխանը՝ լավ, չի՞ գոհացնի՝ կշարունակենք մեր բողոքի ակցիաներն ավելի մեծ թափով»: Մեկնաբանելով անհայտ կորածների հարցերով հանձնաժողով ստեղծելու գաղափարը, զինծառայողների հարազատներից մեկն ասաց. «Էդ հանձնաժողովն ինչո՞ւ չստեղծվեց 9 ամիս առաջ, կամ էդ հանձնաժողովն ի՞նչ է անելու: Նույնիսկ մտածում եմ, որ նման հանձնաժողով կազմելու իմաստ չկա: Ի՞նչ պիտի անի հանձնաժողովը, եթե երկրի ղեկավարը չի կարողանում ոչ մի հարց լուծել: Հանձնաժողովը գնալու է Ադրբեջան՝ բանակցի՞»,- վրդովվեց եղբորորդուն կորցրած քաղաքացին: Այս պահին Կառավարության դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Անհայտ կորած զինծառայողների հարազատները սպասում են վարչապետի հետ հանդիպմանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
