«Մարդ չուտի-չխմի, հետևի այս գզվռտոցին»․ Թեհմինա Վարդանյան
158
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 14:06
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում... Վերջին օրերին լուռ հետևում եմ Մարության & ՔՊ փոխհրաձգությանը: Արայիկ Հարությունյանն արդեն ոչ թե կուլիսներում, այլ եթերով Մարությանին մեղադրեց կապիտուլյանտին բացահայտ չսատարելու համար: Մեղադրո՞ւմ եմ Արայիկին: Ո՛չ: Արդարացի է, չէ՞ որ Կարգին Հայկոն մեկ անձի ռեյտինգի շնորհիվ է 2018 թվականին լոնք անելով հեղափոխությունից հետո մտել ՔՊ ու, 81% քվե ստանալով, դարձել քաղաքապետ Հայկ Մարության: Արձակուրդ գնալու հարցում վերջինս ռեկորդակիր է: Արձակուրդ էր նաև քարոզարշավի օրերին: «Բկլիկ Ձկնիկը» լող տվեց, լող արեց, իջավ ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը: Որևէ մեկս կասկած չունենք նրա ինքնապաշտպանական բնազդի վրա: Ի դեպ, ընտրությունների հենց հաջորդ օրը մեր քաղաքապետը բրուտալ կերպարով վերադարձավ աշխատանքի ու սկսեց ապացուցել տղամարդկությունն ու սկսեց 3 տարի անց գործ անել: Կապիտուլյացիայից հետո, շուրջ 8 ամիս Մարությանը լռեց, այնինչ իրեն ձայն տված քաղաքացիները ուզում էին լսել՝ ի՞նչ կարծիքի է երկրում ստեցծված ծանր ներքաղաքական իրավիճակի ու, այո՛, կապիտուլյացիայի ու վերջինս իրականացնող անձի մասին: Ի՞նչ արեց՝ լռեց: Տարբեր շրջանակներում խոսում էին, որ դժգոհ է իր քաղաքական թիմից ու կոշտ է արտահայտվում իր վերադասի մասին: Ես և պրն. Խաժակյանը նոյեմբեր ամսին նախագիծ մուտք արեցինք, որով ուղերձ էինք հղում՝ Կառավարության հրաժարականի պահանջով: Ի՞նչ արեց Մարությանը: 4 ամիս անց, օրենքի ուժով նախագիծը ներառեց օրակարգ: Չէ, կողմ չքվեարկեց: Նույնիսկ ձեռնպահ չքվեարկեց: Քվեարկեց դեմ: Երեկ ՔՊ «ռահվիրանը» armtimes-ը մի ծավալուն հոդված գրեց՝ հասկացնելով Մարությանին՝ երիտասա՛րդ, իրերդ հավաքի՛ր, գնացքդ մոտենում է: Հոդվածը մեծ շուքով սկսեցին տարածել ՔՊ-ականներ ու Մարությանի անմիջական ենթակայության տակ գտնվող մարդիկ: Մարդ չուտի-չխմի, հետևի այս գզվռտոցին: Միմյանց արժանի են: Հ.Գ. Է՛հ Հայկ ջան, ասողին լսող էր պետք: Հավատում եմ, որ մարդկային նորմալ զգացողություններ են արթնացել երկիր կորցնելուց ու այդքան զոհ ունենալուց հետո: Անկեղծ հավատում եմ, բայց դուխ էլ էր պետք...»։