Արարատի մարզում երիտասարդներ են դանակահարվել
![]() 215 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 20:24 Արարատի մարզում երկու երիտասարդներ են դանակահարվել։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ոստիկանության Մասիսի բաժինն այսօր՝ ժամը 01:50-ի սահմանում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, հեմոպնեմոթորաքս, վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Մասիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են՝ վիրավորներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Հայրապետյանը և Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Վարպետյանը: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք դանակահարվել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
