Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Խիղճս հանգիստ է, բայց միտքս՝ անհանգիստ». ԿԸՀ քարտուղար

«Խիղճս հանգիստ է, բայց միտքս՝ անհանգիստ». ԿԸՀ քարտուղար
186
Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 01:18

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով կլրանա 10 տարին, ինչ ես զբաղեցնում եմ ԿԸՀ քարտուղարի պաշտոնը: Վատ չէր լինի այդ կապացությամբ հանդես գալ հաշվետվությամբ, բայց մինչ այդ՝
Պետությունն ու պետականությունը և դրան ծառայելը չեմ շփոթել իշխանությանը ծառայելու հետ, այնպես ինչպես չեմ շփոթել իմ քաղաքական ճաշակները և իմ պարտականություններն ու անելիքներն իրար հետ:
Խիղճս հանգիստ է, բայց միտքս՝ անհանգիստ, անհանգիստ Հայաստանի, Արցախի, Հայ ազգի վաղվա օրով:
Սերը մեզ պակասում է»: