Մանրամասներ՝ Ձորաղբյուրում մահվան ելքով ավտովթարից

2021թ հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում միմյանց են բախվել Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհու վարած «Պորշ Կայեն» մակնիշի և Ձորաղբյուրի 57-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն օրը՝ ժամը 20:21-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինս հարցաքննվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:


ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
235Երեկ, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
238Երեկ, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
29216.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
29516.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
24716.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
24016.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
44014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
44414.11.2026, 10:42