«Թուրքիան Փաշինյանին է հրամցնելու փաստաթուղթ, որը կարողացել են չեզոքացնել ՀՀ 3 նախագահները». թուրքագետ
![]() 233 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 21:54 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանն այսօր «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ Հայաստանի համար խիստ անընդունելի ու վտանգավոր է հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական դեկլարացիան, որով Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա տեղակայել Հաավային Կովկասում։ «Սա գերկարևոր հանգամանք է, սա սարսափելի մեծ վտանգներ է կրում իր մեջ Հայաստանի և Արցախի մնացյալ հատվածի ու ամբողջ տարածաշրջանի համար։ Շուշիի հռչակագրով Թուրքիան մտնում է Հարավային Կովկաս՝ ռազմական ներկայություն ունենալու համար։ Այդ բազան սպառնալիք է նաև Իրանին և Ռուսաստանին։ Այդ ռազմաբազան տեղակայելուց հետո տեղի է ունենալու Արցախի օկուպացված տարածքների գաղափարական օկուպացիա, օրինակ, Շուշիում կբացվեն դպրոցներ, հյուպատոսություն և այլն։ Նայեք, թե Սիրիայում ինչ է կատարվում այն տարածքներում, որոնք զավթում է թուրքական բանակը։ Շուշիի հռչակագրում հատուկ շեշտվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը և հիշատակվում Կարսի պայմանագիրը, ինչը շատ տարօրինակ է։ Կարսի պայմանագրի հիշատակման պատճառն այն է, որ, ըստ իս, այն փաստաթուղթը, որը Թուրքիան հրամցնելու է Հայաստանին՝ Փաշինյանին, ուղիղ կապ ունի դրա հետ. դրանում լինելու է Կարսի պայմանագրի ճանաչումը, որը Թուրքիայի գերնպատակն է եղել, սակայն Հայաստանի բոլոր 3 նախագահները կարողացել են այդ նպատակը չեզոքացնել»,- ընդգծել է Մելքոնյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
