Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Վերականգնվել է Ղազախստան - Հայաստան -Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Վերականգնվել է Ղազախստան - Հայաստան -Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը
268
Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 21:06

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան - Հայաստան - Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու - Երևան - Ակտաու չվերթը։ Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան - Երևան - Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։