Անձնական և պետական ո՞ր տվյալները կհամարվեն գաղտնի. նոր որոշում. «Ժողովուրդ»
![]() 219 Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է անձնական և պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում արգելափակել: Նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am և govtravel.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկությունը, և հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օբյեկտների հասցեներ, կազմակերպաիրավական ձեւ, համարակալում եւ այլն, առաջարկվում է ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից, նաև կայքից կհեռացվի օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները: Պարզվում է, որ այս տեղեկությունը եւս համարվում է ռիսկային եւ զգայուն՝ ի վնաս ՀՀ պետական շահի: Նախարարաությունն առաջարկում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ԱԱԾ կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկությունը, մինչդեռ նախկինում նման նախաձեռնությունը այսօրվա բնապահպան պատգամավորների ու նախկին ակտիվիստների կողմից դաժան քննադատության կենթարկվեր»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
